Արցախ

Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբն Արցախի հետ կապերի ամրապնդման բանաձև է ընդունել

1 րոպեի ընթերցում

Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբն Արցախի հետ կապերի ամրապնդման բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբը բանաձև է ընդունել՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախի Հանրապետությանն ու վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևն ընդունվել է Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի և Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով:

Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թվականին ընդունել է բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և կոչ արել երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի ու ԼՂՀ-ի և նրա քաղաքացիների միջև կապերը:

Խումբն իր համերաշխությունն է հայտնում 2012-ին ընդունված բանաձևին, այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ կապված:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում