Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուր. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 12-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ Կարյակին (Ռուսաստան)-Կարուանա (ԱՄՆ), Կրամնիկ (Ռուսաստան)- Սո (ԱՄՆ), Մամեդյարով (Ադրբեջան)- Լիժեն (Չինաստան):

11-րդ տուրից հետո առաջատարը չի փոխվել: Ֆաբիանու Կարուանան ունի 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6,5 միավոր ունի Շահրիյար Մամեդյարովը: 6-ական միավորով 3-4-րդ տեղերն են կիսում Սերգեյ Կարյակինը և Ալեքսանդր Գրիշչուկը: Դին Լիժենն ունի 5,5, Վլադիմիր Կրամնիկը՝ 5, Ուեսլի Սոն 4,5, իսկ Լևոն Արոնյանը 3,5 միավորով վերջինն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն