Սպորտ

Արոնյանը 6 ժամ խաղից հետո կրեց 5-րդ պարտությունը հավակնորդների մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը 6 ժամ խաղից հետո կրեց 5-րդ պարտությունը հավակնորդների մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 5-րդ պարտությունը կրեց հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիայի քայլին Արոնյանն անձնատուր եղավ:

Միաժամանակ ընթացող մյուս պարտիաներում Սո-Մամեդյարով, Կարուանա-Կրամնիկ, գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում