Սպորտ

Արոնյանի հերթական մրցակիցը Կարյակինն է. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանի հերթական մրցակիցը Կարյակինն է. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյաննի հաջորդ մրցակիցը հավակնորդների մրցաշարում Սերգեյ Կարյակինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում կկայանան 11-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ: Մյուս զույգերը կկազմեն` Լիժեն (Չինաստան)- Գրիշչուկ (Ռուսաստան), Սո (ԱՄՆ)-Մամեդյարով (Ադրբեջան), Կարուանա (ԱՄՆ)-Կրամնիկ (Ռուսաստան):

10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ֆաբիանու Կարուանա, ով ունի 6,5 միավոր: Շահրիյար Մամեդյարովն ունի 6, Ալեքսանդր Գրիշչուկը` 5,5, Կարյակինը, Լիժենը` 5, Կրամնիկը` 4,5, Սոն` 4, իսկ Լևոն Արոնյանը միայն 3,5 միավոր:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում