Ջրամբարների պաշարները կարող են ռիսկեր առաջացնել. Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին և տվեց հանձնարարականներ: Նա ընդգծեց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ «Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց գործադիրի ղեկավարը:

Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։

Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման, Բնապահպանության նախարարներին հանձնարարվեց 1-ին կետով նախատեսված փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը՝ միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը հնարավորինս սեղմ ժամկետներում։

Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարվեց 3-ամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Ինչպես նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետև սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում։

Հայերեն Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին