Սպորտ

Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոնն է. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոնն է. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարը վերսկսվում է մեկօրյա հանգստից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Մյուս զույգերը կկազմեն` Գրիշչուկ (Ռուսաստան)-Կարյակին (Ռուսաստան), Մամեդյարով (Ադրբեջան)- Կարուանա (ԱՄՆ), Լիժեն (Չինաստան)- Սո (ԱՄՆ):

9 տուրերից հետո 6 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարունան (ԱՄՆ) է: 5,5 միավորով երկրորդ տեղում Շահրիյար Մամեդյարովն (Ադրբեջան) է: Եռյակի վերջում 5 միավորով Ալեքսանդր Գրիշչուկն (Ռուսաստան) է: Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Դին Լիժենն (Չինաստան) ունեն 4,5 միավոր: Արոնյանը, Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Վլադիմիր Կրամնիկն (Ռուսաստան) ունեն 3,5 միավոր:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում