Սպորտ

Արոնյանը հավակնորդների մրցաշարում կիսում է վերջին տեղերը

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հավակնորդների մրցաշարում կիսում է վերջին տեղերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում կիսում է վերջին տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը 6 միավորով Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ) է: 5,5 միավորով երկրորդ տեղում Շահրիյար Մամեդյարովն (Ադրբեջան) է: 5 միավոր ունի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): 4,5միավոր ունեն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Դին Լիժենը (Չինաստան): 3,5-ական միավորով վերջին տեղերն են կիսում Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Մարտի 21-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում