Սպորտ

Արոնյանը կիսեց միավորը Մամեդյարովի հետ. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կիսեց միավորը Մամեդյարովի հետ. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղավ հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մինչ այս կայացած պարտիաներում Կարյակինը հաղթել է Կրամնիկին, իսկ Սոն և Գրիշչուկը կիսել են միավորը: Կարուանա-Լիժեն պարտիան դեռևս շարունակվում է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում