Սպորտ

Արոնյանը կիսում է վերջին տեղերը. հաջորդ մրցակիցը Մամեդյարովն է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կիսում է վերջին տեղերը. հաջորդ մրցակիցը Մամեդյարովն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը հավակնորդների մրցաշարում Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 5 միավոր ունի Շախրիյար Մամեդյարովը: 3-րդ տեղում 4,5 միավորով Ալեքսանդր Գրիշչուկն է: Դին Լիժենն ունի 4 միավոր: Կրամնիկը և Կարյակինը` 3,5, իսկ Արոնյանը և Սոն` 3 միավոր:

9-րդ տուրում միմյանց դեմ կխաղան հետևյալ զույգերը` Սո-Գրիշչուկ, Կարուանա-Լիժեն, Արոնյան-Մամեդյարով, Կարյակին-Կրամնիկ:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում