Կոնգրեսականները և Հայ դատի հանձնախումբը ողջունում են Արցախի նախագահի այցը Միացյալ Նահանգներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն նշանավոր դերակատարություն կունենա Արցախ-ԱՄՆ հարաբերությունների համար: Այդ մասին Կոնգրեսում տեղի ունեցած Բակո Սահակյանի և կոնգրեսականների հանդիպման արդյունքներն ամփոփելիս նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ ավելացնելով, որ Բակո Սահակյանի այցն Բաքվի՝ ԱՄՆ-ի խնդրանքին ուղղված ակնհայտ էր մերժում, քանի որ ադրբեջանական կողմը հորդորել էր ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Արցախի հետ երկխոսությունից: «Արցախի նախագահի այցը նաև փաստում է ԱՄՆ-ի ու Արցախի հավատարմությունը՝ միակ կենսունակ խաղաղության ուղուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արամ Համբարյանը:

Իր հերթին, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կարևորել է երկխոսության նկատմամբ արհեստական խոչընդոտների վերացումը և ընդգծել Արցախ մեկնելու անհրաժեշտությունը: «Երբ մենք նախորդ սեպտեմբերին Հայաստանում էինք՝ մենք վարչակազմի կողմից համոզվել էինք, որպեսզի չմեկնենք Արցախ, ինչը կարծում եմ, շատ սխալ էր: Այցելություններն Արցախ շատ կարևոր են, անգամ այն պարագայում, որ ԱՄՆ-ը չի ճանաչել նրա անկախությունը»,- ասել է նա: Միաժամանակ, կոնգրեսական Փալոնեն կարևորել է ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակությունը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը:

Մեկ այլ կոնգրեսական Ջեքի Սփայերը նշել է, որ այս տարի գլխավորելու է Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստան և Արցախ այցելելու համար, որպեսզի բոլորին օգնի հասկանալ և գնահատել, թե ինչ մեծ ու բարգավաճ երկիր է Արցախը և որքան կարևոր է ճանաչել նրան որպեսի Հայաստանի մաս:

Իր հերթին, կոնգրեսական Ադամ Շիֆը ևս կարևորել է Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը: «Դրանք, իհարկե, աջակցություն են ստանում Հայաստանի ու Արցախի կողմից, բայց Ադրբեջանը դրանք մերժում է, որը մշտապես եղել է ագրեսոր և պատերազմող: Այս պարագայում Ադրբեջանը կարող է նոր պայթյուն առաջացնել տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միլիոնավոր դոլարներ ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար: Սեփական երկրում չունենալով վստահություն՝ կա մեծ հավանականություն, որ նա կգնա այդ քայլին: Մենք պետք է պնդենք խաղաղությունը և զսպենք նրանց, ովքեր փորձում են խախտել այն»,- ասել է Շիֆը:

Հայերեն English Русский

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան