Լիբանանում ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Կարեն Կարապետյանը տվեց հանձնարարականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ այցի շրջանակներում, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման, նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ Հայ-Լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև քննարկել Հայ-Լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։

«Այստեղ պետք է հստակ ձևակերպել և ձևավորել ժամկետները այն բիզնեսմենների հետ, որոնց հետ պայմանավորվել ենք կազմակերպել այցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հայերեն English

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ