Սփյուռք

Գլենդելում փողոց կանվանակոչվի Արցախի Հանրապետության պատվին

1 րոպեի ընթերցում

  Գլենդելում փողոց կանվանակոչվի Արցախի Հանրապետության պատվին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետության պատվին կարող է վերանվանվել Արցախի փողոցի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը:

Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել է փողոցը վերանվանելու գործընթացը սկսելու օգտին:Փողոցն ՈւոթերթաունիՍբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացի փողոցն է։

Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում:

Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում