Սպորտ

Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Կրամնիկին. Հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Կրամնիկին. Հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտություն կրեց հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն 27-րդ քայլին անձնատուր եղավ:

Մյուս պարտիաներում ոչ-ոքի խաղացին Ուեսլի Սոն և Դին Լիժենը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում