Արցախը ռեկորդային ՀՆԱ աճ է արձանագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախի Հանարապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2017 թվականին կազմել է շուրջ 272 մլրդ 100 մլն դրամ` 2016թ. 229 մլրդ 700 մլն դրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 15.6 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 2.5 տոկոս՝ 2016թ. համապատասխանաբար 9.2 տոկոսի և 0.5 տոկոսի փոխարեն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1 մլն 855 հազ. 900 դրամ, կամ 3 հազ 844.7 ԱՄՆ դոլար կամ 3 հազ 403.8 եվրո` 2016թ. 1 մլն 577.3 հազ. դրամի կամ 3 հազ. 282.7 ԱՄՆ դոլարի կամ 2 հազ 965.7 եվրոյի դիմաց:

ՀՆԱ-ի արձանագրված 15.6 տոկոս հավելաճի տեմպի 11.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 3.7 տոկոսային կետը` առևտուր և ծառայությունները, 0.9 տոկոսային կետը` գյուղատնտեսությունը,անտառային տնտեսությունը և ձկնորսությունը և 0.1 տոկոսային կետը` շինարարությունը:

Հայերեն العربية English

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ