Մշակույթ

Վախճանվել է բրիտանացի լեգենդար կատակերգու դերասան Քեն Դոդը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է բրիտանացի լեգենդար կատակերգու դերասան Քեն Դոդը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90 տարեկան հասակում հարսանիքից երկու օր անց Մեծ Բրիտանիայում մահացել Է լեգենդար կատակերգու դերասան Քեն Դոդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը՝ հղում անելով Դոդի գործակալին:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Դոդը մահացել Է մարտի 11-ին Լիվերպուլի իր տանը: Ողբերգական պահին կինը եղել Է նրա կողքին:

Փետրվարի վերջին դերասանին դուրս Էին գրել հիվանդանոցից տեւական հիվանդությունից հետո: Վեց շաբաթ նա պայքարում Էր թոքերի ինֆեկցիայի դեմ:

Դոդը հայտնի Է «Ալիսան հրաշքների երկրում» (1999 թվական) եւ «Դոկտոր Ովը» (1963-1989 թվականներ) կինոնկարներում խաղացած իր դերերով: 1982 թվականին նա արժանացել Է Բրիտանական կայսրության շքանշանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում