Սպորտ

Հավակնորդների մրցաշարի երկրորդ տուր. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Հավակնորդների մրցաշարի երկրորդ տուր. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեց երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրոր տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ուժերն է չափում Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ: ՀԱյ գրոսմայստերը խաղում է սև խաղաքարերով:

Մյուս զույգերը կազմել են՝ Գրիշչուկ-Սո, Լիժեն-Կարուանա, Կրամնիկ-Կարյակին:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում