ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրամնիկն առաջին տուրում մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 48-րդ քայլին աշխարհի նախկին չեմպիոնը ստպեց մրցակցին անձնատուր լինել: Կարյակին-Մամեդյարով պարտիան ձգվեց մոտ 6 ժամ: Ռուս շախմատիստ համառ պայքար մղեց, սակայն պարտվեց 71-րդ քայլին:
Այս տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել, իսկ Ֆաբիանու Կարուանան հաղթել էր Ուսելի Սոսյին:
Հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրը կկայանա մարտի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: