ԵՐԵՎԱՆ, 10 ԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի անդրանիկ տուրում Կարուանան մրցում էր ԱՄՆ երկրորդ ներկայացուցչի՝ Ուսելի Սոյի հետ: Կարուանան սպիտակ խաղաքարերով պարտիայի 33-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Ավելի վաղ միավորը կիսել էր Լևոն Արոնյանը:
14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: