Սփյուռք

Կայ Մուրադյանը ԱՄՆ-ի ուսանողներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մորս ձայնը» գրքի ստեղծման պատմությունը

2 րոպեի ընթերցում

Կայ Մուրադյանը ԱՄՆ-ի ուսանողներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մորս ձայնը» գրքի ստեղծման պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մորս ձայնը» գրքի և համանուն ֆիլմի հեղինակ Կայ Մուրադյանը ԱՄՆ-ի ուսանողական և պրոֆեսորադասախոսական շրջանակում ներկայացրել է գրքի ու ֆիլմի ստեղծման պատմությունը: Կայ Մուրադյանի մայրը Հայոց ցեղասպանությունից փրկվել է 14 տարեկանում: Մուրադյանը միշտ լսում էր ցեղասպանությունը վերապրած մոր պատմությունը, սակայն սարսափելի իրադարձության մանրամասները, կարծես, չէր ընկալում այնքան ժամանակ, քանի դեռ չսկսեց գրել «Մորս ձայնը» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` DailyBruin-ն, անդրադառնալով Կայ Մուրադյանի գրքին ու ֆիլմին, նշել է, որ դրանք կենտրոնացել են Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում նրա մոր կյանքի պատմության վրա: Մուրադյանը պատմել է, որ գիրքը գրելու գաղափարը եկել է մորից: Քանի որ նրա վիճակը գնալով վատանում էր, նա խնդրել է իր աղջկան գրել գիրք իր կյանքի և Հայոց ցեղասպանության մասին: Մուրադյանը սովորում էր Լոս Անջելեսում և ուներ պլաններ գնալ Պեկին՝ ուսումը շարունակելու: Բայց նրա պլանները փոխվեցին, Մուրադյանը չգնաց Պեկին, դրա փոխարեն ավարտին հասցրեց նովելը:

Մուրադյանի խոսքով, ցանկանում էր նպաստել, որ Հայոց ցեղասպանությունն իր գնահատականն ստանար պատմության մեջ: Եվ որպես նախկին ուսուցիչ ցանկանում էր դասավանդողներին տալ առավել մատչելի հնարավորություն հասկանալու ցեղասպանությունը:

«Ես ինքս ինձ մտածում էի՝ ինչպես եմ դա անելու, որ ուսուցիչները հասկանան, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, նրանց աշխատանքը դարձնել ավելի հեշտ և հրավիրել նրանց ուշադրությունը պատմության այս էջի վրա»,-ասել է Մուրադյանը:

Դեպի Թուրքիա և Սիրիա կատարած ճանապարհորդությունների ընթացքում, նա փնտրել է իր մորը փրկողներին, որոնց ժառանգները հիշում էին իր մորը` տասնամյակներ շարունակ Ցեղասպանության ավարտից հետո:

Մուրադյանը խոսել է նաև համանուն նովելի փաստագրական ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին: Նա նշել է, որ ցանկանում էր ստեղծել փաստագրական ֆիլմը, որը կօգնի ուսանողներին հասկանալու Հայոց ցեղասպանությունը ավելի մատչելի տարբերակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում