Մարտի 8-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 մարտ, 2018

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-15:30-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

կկայանա «Գյուղ մթերքի կին հերոս 2018թ» մրցանակաբաշխություն: Շրջայց թանգարանում: Ողջույնի խոսք. Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյան, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյան, Ծրագրերի ղեկավար, Ավստրիական զարգացման գործակալություն Նորա Ալանակյան, Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ:

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կխոսի կանանց առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մասին, ինչպես նաև կանդրադառնա կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներին, դրա բուժմանն ուղղված քայլերի արդյունավետությանը և այն կանխարգելելու մեթոդներին:

V

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրերն են Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը և հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեման՝ «Կանանց միամսյակ: Հայ կնոջ դերը հասարակության մեջ: Ընտանիք և աշխատանք: Կանանց հորդորն ու պատգամը»:

Մշակույթ

15:00-ին

Հայաստանի ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում

տեղի կունենա ֆրանսաբնակ հայազգի արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների «Պատրանք և իրականություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն Թառլոյան եղբայրների մոդելավորած հագուստները, իսկ ցուցադրությունը կուղեկցվի արական սեռի հայ լավագույն երաժիշտների համերգով: ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ աննախադեպ է Հայաստանում և ունի ինչպես գեղագիտական, այնպես էլ կիրառական լայն հնարավորություններ:

V

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին