Երևանում տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական կինոնկարը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Այն դատապարտում է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ` մեր օրերում աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող էթնիկ զտումները: Ֆիլմի մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ժապավենի գործադիր արտադրողներ դերասան, հաղորդավար Դին Քեյնը և նախկին զինվորական, հաղորդավար, «Էմմի » մրցանակի դափնեկիր Մոնթել Վիլիամսը:

«Մոնթելն իմ լավ ընկերն է, բայց քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ հաճախ տարաձայնություններ ենք ունենում: Չնայած մեր անհամաձայնություններին` կա մեկ հարց, որի վերաբերյալ մենք միակարծիք ենք: Դա այն է, որ ցեղասպանությունը սխալ է, այն պետք է կոչվի հենց ցեղասպանություն և պետք է ճանաչվի: Դա է պատճառը, որ որոշեցինք աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դին Քեյնը:

Մոնթել Վիլիամսի խոսքով` երբ Դին Քեյնն իրեն ներկայացրել է նախագիծը, ինքը հարցրել է, թե ի՞նչ Հայոց ցեղասպանության մասին է խոսքը: «Այդ ժամանակ մտածեցի, որ քսաներկու տարի եղել եմ զինվորական, ինձ համարում եմ ռազմական պատմաբան, իմ հաղորդման ընթացքում խոսում եմ բազմաթիվ խնդիրների շուրջ և տեղյակ չեմ Հայոց ցեղասպանությունից, ուրեմն շատերն են անտեղյակ: Հասկացա, որ անհրաժեշտ է մարդկանց պատմել, բացահայտել այդ եղելությունը, քանի որ ճանաչված չլինելով` հայերի ցեղասպանությունը կարող է հանգեցնել այլ ցեղասպանությունների: Բավական է, պետք է այս հարցը բարձրացվի և լուծում ստանա»,-շեշտեց Վիլիամսը:

Նրա համոզմամբ` աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նաև կապված է ատելությունը դադարեցնելու հետ, քանի որ ցեղասպանությունն ի վերջո մի ազգի ատելության դրսևորում է մեկ այլ ազգի նկատմամբ:

Գործադիր արտադրողները հույս հայտնեցին, որ այն մարդիկ, որոնք կդիտեն ֆիլմը, կհասկանան` քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել այն շարունակվելու է:

Նրանք շեշտեցին, որ խոսելով շարքային ամերիկացիների, թուրքերի, ինչպես նաև մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների հետ, եկել են այն եզրահանգման, որ նրանք ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, չեն հերքում, պարզապես կառավարության շահերից չի բխում այն ճանաչելը:

Անդրադառնալով ֆիլմի արտադրության համար տրամադրված գումարներին` համաարտադրողները նշեցին, որ այնքան էլ բարդ չէր ֆինանսներ հայթայթելը, խնդիրները կապված էին ֆիլմի գովազդի և այն տարածելու հետ: Սակայն այդ հարցերը լուծելի են:

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում:

Ժապավենում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է ավելի քան չորս տարի: Այն ցուցադրվել է հարյուր հեռուստաընկերություններում, կինոթատրոններում և լայն արձագանքի է արժանացել ողջ աշխարհում: Այն Հայոց ցեղասպանությանն անդրադարձող միակ կինոժապավենն է, որտեղ ցեղասպանության թեման կապվում է Հայաստանի խորհրդային պատմության հետ, զուգահեռներ են անցկացվում այն ամենի միջև, ինչ կատարվել է անցյալում, Հայ ազգային ազատագրական շարժման ժամանակ և ներկայումս:

Հնարավոր է, որ այն առաջադրվի «Էմմի»-ի:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն