Սփյուռք

Բեյրութում ոգեկոչել են Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցը

1 րոպեի ընթերցում

Բեյրութում ոգեկոչել են Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Բեյրութի Ս. Նշան եկեղեցում տեղի ունեցած՝ Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչները։

Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու խաչքար-հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են զետեղել՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում