Տնտեսություն

Կառավարությունն այս տարի շարունակելու է բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի համար. Վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն այս տարի շարունակելու է բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի համար. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ-ին ՀՀ կառավարությունըշարունակելու է բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի ապահովման համար։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

«2017 թվականի ընթացքում կառավարությանը հաջողվեց մեր նախանշածից ավելի բարձր ՀՆԱ աճի ցուցանիշ ապահովել։ Այս տարի ևս շարունակելու ենք բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի ապահովման համար»։

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 28-ին ներկայացրեց, թե հիմնականում ինչի հաշվին է հաջողվել 2017թ. ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճ ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ ՀՆԱ-ի նման աճ հաջողվել է ապահովել արդյունաբերության և ծառայությունների հաշվին: «Աճել է արդյունաբերությունը: Հատկապես հատկանշական է, որ արդյունաբերության աճի մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում մշակող արդյունաբերության աճը: Եթե արդյունաբերության թողարկումը 2017թ. աճել է 12.6 տոկոսով, ապա մշակող արդյունաբերության աճը եղել է 15.7 տոկոս և արդյունաբերության 12.6 տոկոս աճի 9.6 տոկոսն ապահովել է հենց մշակող արդյունաբերությունը: Եվս 2.6 տոկոս ապահովել է հանքարդյունաբերությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը՝ հավելելով, որ բացի դա աճ է արձանագրվել նաև առևտրի և ծառայությունների ոլորտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում