Տնտեսություն

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ կներվեն Ղարաբաղից տեղահանվածների մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը և այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, որոշումը վերաբերում է նաև այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի), և որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 դրամը։

Քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։ Կվերացվեն նաև նրանց գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի վարույթները ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցած համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց վարկառուի մասնակցության։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում