Տնտեսություն

Սուրեն Կարայանը Brussels Airlines-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Սուրեն Կարայանը Brussels Airlines-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Brussels Airlines ընկերության փոխնախագահ Հերման Կարպենտիեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև զբոսաշրջության խթանման հեռանկարները։ Այդ համատեքստում Brussels Airlines ընկերության ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Բրյուսել-Երևան չվերթների գործարկման պարագայում։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է, թե ինչ մարքեթինգային համատեղ միջոցառումներ կարող են իրականացվել թե՛ Բելգիայից և թե՛ հարևան երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն ավելացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու զբոսաշրջային ծրագրի մշակման ուղղությամբ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում