Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետը ԱՄՆ-ում հատուկ հյուրընկալման է արժանացել նախագահ Թրամփի և հայ համայնքի կողմից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլեւ՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը: Նա Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում:

«Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ», - ասել է Գլեդիս Բերեջիկլյանը, ով Վաշինգտոնում գտնվող Արամյան տանը իր կյանքի ճանապարհի մասին է պատմել երիտասարդներին:

«Հայ լինելը հեշտ չէ, մեր պայքարը հեշտ չէ, բայց բոլորս նույն քայլերով առաջ կգնանք, աշխարհի չորս կողմը մեծ ընտանիք ունենք, եւ իսկապես դա զգում եմ»,-ներկայացրել է նա:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի խոսքով՝ Ավստրալիայի 50-հազարանոց հայ համայնքը շուրջ կես դարի պատմություն ունի ու թեեւ ԱՄՆ-ի համայնքի նման ազդեցիկ չէ, այնուամենայնիվ, կարեւոր դեր է խաղում երկրի կյանքում: «Հայերը միշտ շնորհակալ են այն երկրներին, որոնք պատմության ծանր պահին ապաստան են մեզ տվել եւ ի պատասխան գործով են հայտնել երախտագիտությունը», - ասել է Գլեդիս Բերեջիկլյանը՝ հավելելով, որ այսօր Ավստրալիայի առաջատար բժիշկների թվում շատ են նաեւ հայերը:

Ինչ վերաբերում է արտերկրում հայկական մշակույթի ու լեզվի պահպանությանը, ապա այդ գործում իր կյանքում հիմնական դերը խաղացել է ընտանիքն ու հայ համայնքը: «Որեւէ երկրում կարող եք ապրել, բայց շատ կարեւոր է, որ մեր հայապահպանման պայքարը շարունակվի»,-եզրափակել է նա:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ