Ամերիաբանկը 11.5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավում «Սիմբիոտիքս»-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը և «Սիմբիոտիքս» կազմակերպությունը կնքում են 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր «Սիմբիոտիքս»-ի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար նախատեսված պարտատոմսերի ծրագրի շրջանակներում՝ հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով: Վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել ի դեմս «Սիմբիոտիքս»-ի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»:

«Սիմբիոտիքս»-ի ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերն ասաց. «Մենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմքը դնել այնպիսի հեղինակավոր և նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է: Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակներում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»:

Հայերեն English Русский

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալին

ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

Կացը հայտարարել է, որ Իսրայելն ընտրություններից առաջ Իրանի վրա հարձակվելու ծրագիր չունի

Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.9 տոկոսով

Մինչև 250 000 դրամի կրթական վաուչեր, միանվագ դրամական աջակցություն․ ի՞նչ է առաջարկվում զբաղվածության նոր ծրագրով

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությունը պահանջում է գիտահեն լուծումներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան