Տնտեսություն

Ամերիաբանկը 11.5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավում «Սիմբիոտիքս»-ից

2 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը 11.5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավում «Սիմբիոտիքս»-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը և «Սիմբիոտիքս» կազմակերպությունը կնքում են 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր «Սիմբիոտիքս»-ի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար նախատեսված պարտատոմսերի ծրագրի շրջանակներում՝ հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով: Վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել ի դեմս «Սիմբիոտիքս»-ի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»:

«Սիմբիոտիքս»-ի ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերն ասաց. «Մենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմքը դնել այնպիսի հեղինակավոր և նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է: Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակներում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում