Սոցիոլոգն առաջնային է համարում Սումգայիթի ջարդերի հարցը միջազգային իրավական դաշտ տեղափոխելը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականին տեղի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային ջարդերի փաստը պետք է տեղափոխվի միջազգային իրավական դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգԱհարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգն Ադրբեջանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունում նույնպես տեսնում է ազգատյացություն:

«Հայաստանը պետք է Սումգայիթյան ջարդերի փաստը տեղափոխի միջազգային իրավական դաշտ, որպեսզի այն գնահատվի որպես հայերի դեմ կազմակերպված ցեղասպանություն 20-դարի ավարտին: Դա կունենա նաև կանխարգելիչ բնույթ նման երկրների համար, ինչպես նաև Հայաստանը կստանա բարոյական փոխհատուցում»,- ասաց Ադիբեկյանը:

Նրա խոսքով`Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդն ուղղված էր Ղարաբաղյան շարժման դեմ՝ այդ կերպ փորձելով վախեցնել հայերին: «Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդի իրական թիվը դեռ հայտնի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն` այդ օրերին զոհվել է 26 հայ: Սումգայիթյան ջարդը Ղարաբաղյան պայքարի դեմ Ադրբեջանի արձագանքն էր՝ այդ կերպ փորձելով դաս տալ և վախեցնել հայերին»,- ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ նման մեխանիզմներ օգտագործվել և օգտագործվում են տարբեր երկրներում. իշխանություններն օժանդակում են ազգայնամոլական կազմակերպություններին ու խմբերին և առաջ են տանում սեփական շահերը:

«Սումգայիթում հայերը, լինելով կրթված, ապրել են բարեկեցիկ կյանքով, սակայն միևնույն ժամանակ Սումգայիթի բնակչության ¼-ը կազմում էր նախկին դատապարտյալներ, հանցագործներ և ցածր խավը: Եվ ինչպես Նացիստական Գերմանիայում գերմանացիներին հրահրեցին հրեաների դեմ` «դու վատ եք ապրում, որովհետև իրենք լավ են ապրում» սկզբունքով, նույնը տեղի ունեցավ Սումգայիթում: Դրա հետևանքով Ադրբեջանից արտագաղթել էր 400 հազար մարդ` հիմնականում Գանձակից, Շահումյանի շրջանից և Բաքվից: Արտագաղթներից մի մասը` մոտ 200 հազար մարդ, տեղափոխվեց Հայաստան»,- նշեց սոցիոլոգը:

Սումգայիթի ջարդերը չէին կարող ունենալ փոքր մասշտաբ: «Ջարդերի հաջորդ օրը կարգը պահպանելու համար Խորհրդային Միության դեսանտային դիվիզիան տեղափոխվել էր Սումգայիթ: Պաշտոնական տվյալներով` այդ օրերին 276 զինծառայող վիրավորվել է: Պատկերացրեք ջարդերի մասշտաբը, եթե դիվիզիան այդքան վիրավորներ է ունեցել»,- ընդգծեց Ադիբեկյանը:

Խորհրդային ԱդրբեջանիՍումգայիթ քաղաքումադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքիհայազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել1988թվականի փետրվարի27-ից29-ըընկած ժամանակահատվածում։

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխելԱրցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին