Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայերը որևէ կասկած չունեն Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձևերի ընդունման հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ընթացքում գրեթե բոլոր խմբակցությունները դրական են արտահայտվել բանաձևերի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել կողմ քվեարկել դրանց ընդունմանը:

«Բացառությամբ մեկ փոքր խմբակցության, որի երեք անդամներն ազգությամբ թուրք են, մյուս բոլոր խմբակցությունները դրական արտահայտվեցին բանաձևերի ընդունման համար: Քննարկումները նախ առավոտյան սկսվեցին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ երկրի Արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այնուհետև լիագումար նիստում, որը մեկնարկեց տեղի ժամանակով 15:00-ին. խմբակցությունները հանդես եկան պնդումներով, որպեսզի Նիդերլանդների խորհրդարանը լիարժեք ճանաչի Հայոց ցեղասպանությունը և յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկրի կառավարությունը՝ նախարարի մակարդակով, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Քննարկումների ընթացքում պատգամավորները շատ հստակ խոսեցին ցեղասպանության մասին»,- ասաց Հախվերդյանը:

Սպասվում է, որ բանաձևերի ընդունման քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 22-ի երեկոյան: «Սպասվում է, որ կլինի խորհրդարանի հայտարարությունը: Կասկած չկա, որ երկու բանաձևերն էլ կընդունվեն»,- շեշտեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը:

Բանաձևերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է: Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով՝ պարտադրվելու է նախարարի մակարդակովհինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը