«Հայկյան» մրցանակաբաշխությանը տարբեր անվանակարգերում ստացվել է 40 հայտ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկյան» ամենամյա երիտասարդական մրցանակաբաշխությունն 2018 թվականին կանցկացվի փետրվարի 28-ին: Այս տարի ստացվել է 40 հայտ տարբեր անվանակարգերի համար։ Մրցանակներ կհանձնվեն 2017 թվականի ընթացքում երիտասարդությանը հետաքրքրող ոլորտներում աչքի ընկած կազմակերպություններին, ծրագրերին, գործիչներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Հայկյան»-ի հիմնական նպատակը երիտասարդական ակտիվ կազմակերպություններին առանձնացնելն ու խրախուսելն է։ Կարեն Ավագյանը խոստովանում է, որ ընտրություն կատարելն իրականում բավական դժվար է:

«Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ակտիվ կազմակերպությունների, որակյալ ծրագրերի թիվը։ Այդ իսկ պատճառով որոշ անվանակարգերում հանձնաժողովի որոշմամբ ունենում ենք երկու հաղթող։ Բայց այն հանգամանքը, որ «Հայկյան»-ը հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում է, անցկացվում է նրա մասնակցությամբ, խիստ պարտավորեցնող է, և մենք չափազանց ուշադիր ենք հաղթողների ընտրությունը կատարելիս»,- ասաց Կարեն Ավագյանն ու ավելացրեց, որ միջոցառումը սպասված է, և չկա որևէ ակտիվ, կայացած երիտասարդական կազմակերպություն, որը չձգտի արժանանալ «Հայկյան» մրցանակի։

«Հայկյան» մրցանակներ շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն հասարակական կազմակերպություն Երևանում», «Լավագույն հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» և այլն։ Կարեն Ավագյանը նկատեց, որ ավանդական անվանակարգերին զուգահեռ շնորհվում են նաև հատուկ մրցանակներ, որոնք հաղթողներին հանձնում է անձամբ ՀՀ Նախագահը։ Հատուկ մրցանակների են արժանանում այն անձինք, որոնք տարբեր ոլորտներում աչքի են ընկել իրենց նվիրվածությամբ, կատարած աշխատանքի ծավալով, հանրության վրա ունեցած ազդեցությամբ։

Կարեն Ավագյանը խորհուրդ է տալիս երիտասարդության շրջանում գործունեություն ծավալող կառույցներին, անհատներին աշխատել անձնվիրաբար, քանի որ լավ աշխատանքը միշտ նկատվում ու գնահատվում է։

«Հայկյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Երիտասարդական ոլորտի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում 2001 թվականից։

Հայերեն English

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով