Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը

ՄՅՈՒՆԽԵՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերին:

Երկրի ղեկավարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին, խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ Հայաստանի ցուցաբերած պատրաստակամության և Թուրքիայի կողմից կառուցողական ջանքերի բացակայության մասին, ինչպես նաև ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված առաջընթացը՝ ստորագրված նոր համաձայնագրով, և ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության լայն հնարավորությունները:

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ կմեկտեղի մինչև փետրվարի 18-ը:

«Արմենպրես»-ը ՀՀ Նախագահի ելույթը կներկայացնի առավել մանրամասն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում