ԵԽԽՎ-ի սլովակ պատգամավորը ՀՀ Նախագահի ելույթը խաղաղ և ողջամիտ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության ղեկավար Լյուբոշ Բլահան Հայաստանն օրինակելի պետություն է համարում, իսկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից՝ խաղաղ և ողջամիտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Բլահան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Խոսքի իրավունք էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտեի մեր հարգանքը, բարեկամությունը և աջակցությունը Հայաստանին։ 2004 թ. Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձևով դատապարտեց թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայերին աջակցել եմ նաև Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ...

Ցավոք սրտի ժամանակի սղության պատճառով այս անգամ ինձ խոսք չտվեցին և ահա, այս ճանապարհով ցանկանում եմ գնահատել Հայաստանի նախագահի ելույթը, որը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ։ Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն: Հայերը համարձակ ժողովուրդ են, որ շատ են տառապել: Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է կազմում, բայց նաև սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA-ն… Աղոթում եմ Հայաստանի համար»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել հունվարի 24-ին և պատասխանել պատգամավորների հարցերին:

Հայերեն English Русский

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի