Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում մեկնարկել է ՀՀ Նախագահի ելույթը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ում մեկնարկել է ՀՀ Նախագահի ելույթը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահը ելույթից հետո կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Ակնկալվում է, որ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում