Քաղաքականություն

Հայաստանն ու Իրանն ունեն կայուն քաղաքական երկխոսություն. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

  Հայաստանն ու Իրանն ունեն կայուն քաղաքական երկխոսություն. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի 2 հազար տարվա պատմություն ունեցող հարաբերություններն Իրանի հետ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար: «Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերը շատ պարբերական»,-Սերժ Սարգսյանը նշել է ֆրանսիական L'Express պարբերականի հետզրույցում:

«Կցանկանայի հիշեցնել, որ Թեհրանը մշտապես պաշտպանել է չեզոք և բալանսավորված վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին ու նրանց մշակույթը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին՝ Հայաստանին մտահոգում է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ Նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը Հայաստանի գնահատմամբ ունի բացառիկ կառուցողական բնույթ: «Ուրախ եմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»,- ասել է Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում