Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ, ՀՀ անունից հունվարի 18-ին ստորագրել է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ստորագրմանը դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Հայ հասարակությունում և, հատկապես, ընտանիքում կնոջ դերը անհնար է գերագնահատել: Հայաստանը սատարում է կանանց և, իհարկե, ընտանեկան բռնության ենթարկված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը և ընտանեկան բռնության վերացմանն ուղղված ԵԽ քաղաքականությունը: Համոզված ենք, որ սույն կոնվենցիան կարևոր գործիք կհանդիսանա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի առավել ամրապնդման համար»:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բատտաինի-Դրագոնին ողջունեց Հայաստանի կողմից առանցքային կարևորություն ունեցող այս կոնվենցիայի ստորագրումը` ընդգծելով ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների ամրապնդման և երաշխավորման հարցում:

Տեղեկանք. Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան ստորագրվել է 2011թ. և ուժի մեջ մտել 2014թ.: Կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել կանանց բռնության բոլոր դրսևորումներից և կանխարգելել, դատական կարգով հետապնդել և վերացնել ընտանեկան բռնությունը, ձևավորել բռնության բոլոր զոհերի պաշտպանության և աջակցության համապարփակ շրջանակ, քաղաքականություն և միջոցառումներ, համագործակցության նպատակով աջակցություն տրամադրել կազմակերպություններին և իրավապահ մարմիններին»։

Հայերեն العربية English

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ-ն հերքել է լուրերը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

«Վարչաֆեստ 2026»-ի հաղթողներին կորոշեն ժյուրիի ու ներկա հանդիսատեսի քվեարկությամբ

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները