Քաղաքականություն

Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին և հանդես կգա ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրախորհրդի լրատվական ծառայությունից, ՀՀ Նախագահի ելույթը նախատեսված է հունվարի 24-ին:

Վեհաժողովի նստաշրջանում նախատեսված են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները:

Նստաշրջանը կկայանա հունվարի 22-26-ը: Վեհաժողովը կընտրի նախագահ և Մարդու իրավունքների հանձնակատար: Դանիայի արտաքին գործերի նախարարն, ով այս պահին նախագահում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմնի գործունեության վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, իսկ Մարդու իրավունքների հանձնակատարը՝ 2017թ. գործունեության արդյունքները: Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհստակեցնի նստաշրջանի մեկնարկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում