Արցախն իրական ժողովրդավարություն է. Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն իրական ժողովրդավարություն է, որի նմանը չկա տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Լե Պեն Միրաբո քաղաքի քաղաքապետ Մոնիկ Սլիսան, ում ղեկավարած քաղաքում Արցախի օրերի շրջանակներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել:

«Հենց նշված պատճառով էլ այդ երկիրն արժանի է մեր աջակցությանը»,- La Provence-ի հետ զրույցում նշել է Լե Պեն Միրաբոյի քաղաքապետը:Մոնիկ Սլիսան նշել է, որ 2001թ-ին քաղաքապետ դառնալուց հետո իր առաջին որոշումներից մեկն էլ եղել է քաղաքի հրապարակներից մեկը վերանվանել հանուն 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակման: «Հայկական խնդիրները մոտ են իմ սրտին և հենց այդ պատճառով էլ Արցախի հարցը ևս մեզ համար կարևոր է: Մենք որոշեցինք կապեր հաստատել Արցախի հետ, և Լե Պեն Միրաբոն դարձավ Ֆրանսիայի առաջին քաղաքը, ով Արցախի համայնքներից մեկի՝ Մարտունու հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրեց»,- շեշտել է քաղաքապետը:

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով ևս ներկա է գտնվել Արցախի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, նշել է, որ Արցախի խնդիրը չի կարող լուծվել զուտ տարածքային զիջումների միջոցով: «Ազատագրված տարածքները հայկական են եղել դեռևս մինչ այն, երբ Ստալինը որոշեց դրանք նվիրաբերել Ադրբեջանին 1921թ-ին և մինչ 1923թ-ը, երբ «օբլաստի» ձևավորմամբ այդ տարածքները ներկվեցին «ադրբեջանական գույնով»: Այդ տարածքներն արցախյան են և այդպիսինն էլ կմնան: Մեր Սահմանադրությունն այս հարցում շատ հստակ է»,- ամփոփել է Բեգլարյանը:

Նշված միջոցառումների շրջանակներում Բուշ-դու-Ռոն շրջանի հայկական մշակութային ասոցիացիա շապիկների վաճառքի միջոցով դրամահավաք է նախաձեռնել Արցախում ծառայող զինվորներին օժանդակելու համար:

Հայերեն العربية English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում