Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը երկրում իրավիճակը հանգիստ և վերահսկելի է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ներկայում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Ցույցերի ակտիվությունը մարել է, առերևույթ հավաքներ, բողոքի ցույցեր չկան, իրավիճակը հանգիստ է ու վերահսկելի: Գիտեք, այս խնդիրներն առաջացան` կապված սոցիալ-տնտեսական հարցերի հետ: Դրան գումարվեց քաղաքական վեկտորը, ինչը դրսի ուժերի ազդեցության հետևանք է»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Հայազգի պատգամավորի խոսքով` հասարակության շրջանում առկա դժգոհությունը հիմք ունի, երկրում իրապես սոցիալ-տնտեսական խնդիր կա: Դա առաջացավ նաև Իրանի նկատմամբ անարդարացիորեն տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հետևանքով:

«Իրանում բողոքներ վերջին տարիներին միշտ էլ եղել են: Ես ականատես եմ եղել, որ խորհրդարանին հարող փողոցներում, հրապարակներում տարբեր խմբեր տնտեսական, սոցիալական հարցերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Այս անգամ բողոքի ակցիաներին մի քիչ քաղաքական բնույթ հաղորդվեց, ինչն արտառոց էր: Այժմ բոլորը մտահոգված են, փորձում են առկա հարցերին լուծումներ տալ, որ նման իրավիճակ չկրկնվի»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա Կարեն Խանլարյանը նշեց, որ յուրաքանչյուրն ազատ իր տեսակետն է արտահայտում: Տնտեսական հարցերն առնչվում են Իրանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում հայերին:Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ գործադրվող այդ նույն տնտեսական պատժամիջոցների արդյունքում զգալիորեն տուժեց Իրանի շատ քաղաքացիների, այդ թվում հայերի փոքր և միջին բիզնեսը:

«Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հույս ներշնչեցին, որ պատժամիջոցները կվերացվեն, տնտեսական իրավիճակը կբարելավվի, սակայն տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի ցանկանում մեղմացնել, այլ փորձում է ավելացնել պատժամիջոցները»,-հավելեց պատգամավորը:

Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ին սկսվել են հակակառավարական բողոքի ակցիաներ: Սոցիալական խնդիրներով պայմանավորված բողոքի ակցիաները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են:

Իրանում տիրող իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ հանդիպում է անցկացրել:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում