20-ամյա զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից, ևս երկու զինծառայող վիրավորվել է. Մովսես Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի վերաբերյալ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ զոհված զինծառայողը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, սակայն շեշտեց, որ զինծառայողը որևէ խախտում չի իրականացրել: «Միանշանակ փաստ է, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի կողմից: Հրամանատարը, ով նետվել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, ևս վիրավորվել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի մեքենան ևս ընկել է հակառակորդի կրակի տակ: Մեքենայում եղած զինվորներից ևս մեկը թեթև վիրավորվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց Հակոբյանը:

Մովսես Հակոբյանը նաև հայտնեց, որ երկու զինծառայողները թեթև վիրավորում են ստացել: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել սպայի սխրագործությունը, ով առանց մի վայրկյան մտածելու նետվել է իր զինվորի կյանքը փրկելու, սակայն վիրավորվել է: Իսկ մեր զինվորը որևէ խախտում չի արել, պարզապես հակառակորդն անընդհատ միջոցներ է փնտրում մեր զինծառայողներին խոցելու համար»,- ընդգծեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Նա նաև նշեց, որ ամանորյա տոների ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, կրակոցների քանակը նվազ է եղել, որևէ միջադեպ առաջնագծում չի արձանագրվել:

Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում