Արցախ

ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ երեխաներին 2018թ-ին երազանքների իրականացում և խաղաղություն է մաղթել

2 րոպեի ընթերցում

ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ երեխաներին 2018թ-ին երազանքների իրականացում և խաղաղություն է մաղթել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀԲԸՄ-ի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի փոքրիկներ, ուզում եմ, որ գալիք տարին լինի երազանքների իրականացման տարի: Թող 2018-ին Ձմեռ պապին նվերներ բերի բոլորիդ: Ամենակարևորը խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Ուրախ եմ, որ Հայրենիքում եք: Ուզում եմ մնաք Հայրենիքում, միայն երջանիկ ու հաջողակ օրեր ունենաք: Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ ամենօրյա շփումները՝ որպես ինտեգրման բանաձև: «Սիրիահայերի մեծ մասը հաստատվել են Հայաստանում, անցած տարիները բավական եղան, որ ինտեգրվեն: Ես ուզում եմ մաղթել աշխարհին խաղաղություն, սեր, ջերմություն: Ուզում եմ, որ 2018-ին մեր ժողովուրդն առավել համախմբվի, կազմակերպվի ու նոր տարին դառնա Հայրենիք վերադարձի տարի: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հպարտ հայ մեծանան, պահպանեն մեր լեզուն ու ազգային ավանդույթները»,- հավելեց նախարարը:

Ձմեռ Պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ երեխաներըը երգեցին, արտասանեցին ու շուրջպար բռնեցին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում