Պոլսո Հայոց պատրիարքարանն արձագանքել է Աթեշյանի՝ ճշմարտությունը խեղաթյուրող հայտարարություններին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված վերջերս Հայաստան ժամանած և տեղի լրատվամիջոցների հետ հանդիպած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական ընտրության գործընթացի մասին հայտարարությունների հետ: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, պատրիարքարանից նշում են, որ Աթեշյանը փաստորեն ճշմարտությունը խեղաթյուրելու, գործընթացով մոտիկից չհետաքրքրված անձանց խաբելու իր նախաձեռնությունները, որի ականատեսն են լինում Թուրքիայում, շարունակում է երկրի սահմաններից դուրս:

Անդրադառնալով Աթեշյանի այն պնդմանը, թե պետությունը չի ճանաչում մարտի 15-ին եկեղեցական օրենքով ընտրված տեղապահին, ուստի ինքը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, պատրիարքարանից հայտնել են, որ նա պարտավոր է հարգել ընտրության արդյունքը և խուսափել մեր եկեղեցու ներքին հարցը հրապարակային կերպով և խեղաթյուրող արտահայտություններով բանավեճի նյութ դարձնելուց: «Համաձայն ժողովում ընդունված որոշման, որին նա անձամբ էր մասնակցում, նա պարտավոր էր հրաժարվել պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնից: Հակառակ այս որոշման նա մերժել է հրաժարական տալ՝ մի բան, որը մեզ ամոթալի վիճակի մեջ է դրել: Նրա նման գործելաոճը ստիպում է, որ Եկեղեցական համագումար ժողովը, որը նրան դրել էր այդ պաշտոնում, նրան պաշտոնանկ հռչակի՝ մի բան, որը ծայրաստիճան տխրալի փաստ է: Բացի այդ, չկա պետության կողմից հայտարարություն այն մասին, որ չեն ճանաչում ընտրված տեղապահին»,- ասվում հայտարարության մեջ:

Պատրիարքարանից ընդգծել են, որ Աթեշյանը շարունակ պնդում է Ազգային սահմանադրությունը՝ ասելով, թե ընտրյալ պատրիարքը պետք է ցմահ մնա այդ պաշտոնին: Սակայն պատրիարքարանից հիշեցրել են նաև, որ նույն սահմանադրության երկրորդ հոդվածով ասվում է, որ եթե տարբեր պատճառների բերումով հաստատվի պատրիարքի անգործունակությունը, ապա կարելի է նոր պատրիարքի ընտրություն ձեռնարկել:

Հայտարարության մեջ հիշեցվել է, որ պետությանն ու պատկան մարմիններին չի հաղորդվել 2016 թվականի հոկտեմբերի 26-ի Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ ընդունված որոշումը, որով Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը հանգստյան է կոչվել և պատրիարքական աթոռը թափուր էր հայտարարվել: «Դա անելու պարտականությունը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանինն էր: Հետևաբար, եթե դա չի արել, դա նրա թերությունն ու հանցանքն էր»,- նշվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով Աթեշյանի հայտարարություններին, թե պետությունն անպատասխան է թողնում տեղապահ Բեչքյանի դիմումները, ինչը նշանակում է, թե չի ճանաչում տեղապահին՝ պատրիարքարանից ընդգծել են, որ արքեպիսկոպոսն ավելի լավ կաներ ստեղծված վիճակից գոհ լինելու փոխարեն քննադատեր պետության կեցվածքը: «Ի վերջո խնդրո առարկա է կարգ ու կանոնի համաձայն տեղապահի՝ բացարձակապես օրինավոր տեղապահի ընտրությունը, ավելին, Հայ եկեղեցու, Պատրիարքական աթոռի և համայնքի արժանապատվությունն ու հարգանքի արժանի լինելը: Արդյոք ինքն էլ իր մեկ դիմումի պատասխանը ստանալու համար ամիսներով չի սպասել»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:

Խոսելով Աթեշյանի այն հայտարարությունների մասին, թե պատրիարքի ընտրությունները շուտափույթ կերպով կկազմակերպվեն Բեքչյանի հրաժարականի պարագայում՝ պատրիարքարանից նշել են, թե տեղյակ չեն՝ այդ հայտարարությունների աղբյուրը որն է: «Եթե այս խոսքերն ասում է՝ հասկացնելու, թե պետության հետ մոտ հարաբերությունների և գործակցության մեջ է, պետք է հարցնել՝ որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ինչու իր պաշտոնավարության շրջանում ջանք չի գործադրել պատրիարքի ընտրություն անելու, որևէ արդյունքի հասնելու համար:

Ինչ էլ որ լինի հարկադրանքի չափն ու սահմանը՝ այս պարզաբանումներն անելը ցավալի փաստ է մեր եկեղեցու ու համայնքի համար: Մեր ցանկությունն է, որ Գերշ. Տ. Արամ արքեպիսկոպոսը դադարեցնի հակաճառումների որոնումները, հեռու մնա սին քաշքշուկներից և ընտրի համայնքի առաջ իր վարկը վերստին ձեռքբերելու ճանապարհը»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում՝ կոչ անելով հետաքրքրված կողմերին՝ հոգևորականներին, աշխարհականներին, համայնքի անդամներին առիթ չստեղծել նման բանավեճերի համար, նպաստեն ստեղծված գործընթացն ավելի դյուրին ուղիով տանելու գործին:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի