Վարչապետը հանձնարարեց պարզեցնել ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների ներդրմանը: «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ։ Ներկայումս գործող կարգավորումները, հաշվի առնելով հնարավոր ֆինանսական բեռը, նշված անհամապատասխանությունների վերացման համար արտոնություններ են սահմանում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում ստեղծվածների վրա։ Նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջե վճարվող տուրքերի և այլ վճարների ավելացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում (բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքի) ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։

Հայերեն Русский

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին