Վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

3 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ` դեկտեմբերի 15-ին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, մի խումբ գործարարներ: Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով: «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»,-ասաց նախարար Կարայանը:

Նրա տեղեկացմամբ` երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Մասնավորապես, նշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության ապահովմանը, 10 հեկտարը` լոգիստիկ-պահեստային տարածքներին, մնացածը գրասենյակային և այլ ծառայությունների համար է: «Նախատեսվում է առաջիկա տարիներին ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 միլիոն դոլարի ներդրումներ, կստեղծեն 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 միլիոն դոլարի ապրանքներ ու ծառայություններ»,-հավելեց նախարարը:

Նրա հավաստմամբ` արդեն իսկ կան կոնկրետ ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, և առաջիկա օրերին նրանցից հինգի հետ կստորագրվեն համաձայնագրերը: Նախարարը նաև կարևորեց փաստը, որ նորաբաց «Մեղրի» և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև արդեն իսկ ստորագրվել է համագործության հուշագիր, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Կարայանի խոսքով` Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական, ռուսական և իրանական ընկերությունները:

Հայաստանի հարավային սահմանին տեղակայված «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

Հայերեն العربية English Русский

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին