Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը՝ տնտեսական աճը. ՀՀ Նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու համար կառավարության քայլերին:

«Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի»,- ընդգծել է ՀՀ Նախագահը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում պետք է ավելի շատ ապրանքներ արտադրվեն, ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն: Նա որպես ամենակարևոր խնդիրներից մեկն է նշել բարձր վճարվող աշխատատեղերի հարցը։ «Երբ խոսումենք, ասումենք2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու: Կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի. 2017 թվականի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին հանրապետությունում միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. հոկտեմբերին: Նույնը լինելու է նաև 2018 թվականին։ Այսինքն՝ ոնց ուզենք-չուզենք, հընթացս աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք, որ աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թեգնաճը, սա է կարևորը: Կարծես թե մենք հիմա այդ շրջանակներում ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության առջև շատ հստակ խնդիր էր դրված և խնդիրը բառացիորեն հետևյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ «Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն, և այլն։ Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունն իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունն իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք, հայտարարել դրա մասին։ Ես կարծումեմ, դա էլ վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։

Հայերեն English Русский

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին

Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ

Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է