Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահը՝ ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչության 4 միլիոնանոց նշաձողըՀայաստանի նորմալ զարգացման նախապայմանն է և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իրատեսական է համարում մինչև 2040թ. Հայաստանի բնակչությաննման ցուցանիշի հասնելը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահն ասել է, որ չնայածայս ուղղությամբ կոնկրետ գործողությունների ծրագիր դեռևս չկա, սակայն իր ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղված է հենց այդ հարցերով: «Ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրըայս 5 տարիների ընթացքումմիգրացիանհասցնել, այսպես ասած զրոյական մակարդակի՝ գնացողների-եկողների տարբերությունը, որպեսզի դրական լինի Հայաստանի համար կամ գոնե զրոյական։ Մենք, ակնհայտ է, որ ծնունդ, մահ ամուսնություն, ամուսնալուծություն բնական ճանապարհով չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ հեռու ապագայում 4 միլիոնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նախագահ Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը և այլն, մենք պիտի կարողանանք այս ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։ «Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել»,- եզրափակել է ՀՀ Նախագահը։