Արցախ

Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ Անթիլիասում լայնամասշտաբ համաժողով է կազմակերպվելու

1 րոպեի ընթերցում

Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ  Անթիլիասում լայնամասշտաբ համաժողով է կազմակերպվելու

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Սփյուռքում կազմակերպվելու են մի շարք ցուցահանդեսներ, գիտաժողովներ և մշակութային տարբեր միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախատեսվել են արձանների տեղադրումներ և հուշակոթողների բացումներ, իսկ հաջորդ տարվա մարտ ամսին Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կողմից կկազմակերպվի համաժողով, որի ընդհանուր թեման լինելու է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Համաժողովին կհրավիրվեն Հայաստանի Հանրապետությունից , Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Սփյուռքից պետական այրեր, հասարակական ներկայացուցիչներ, գիտնականներ և այլք»,- նշեց Գանտահարյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով` Անթիլիասում կազմակերպվող համաժողովում անդրադարձ է կատարվելու ոչ միայն Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին , այլ նաև այս 100 տարիներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղի ունեցած իրադարձություններին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում