Հասարակական

Հայաստանում այս տարվա 10 ամիսներին ավտովթարներից զոհվել է 228 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում այս տարվա 10 ամիսներին ավտովթարներից զոհվել է 228 մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 2940 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 228 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 4352 մարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանությունը հունվարից հոկտեմբեր արձանագրել է վարորդների կողմից վազանցի կանոնների խախտման 6049 դեպք:

Ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Խաչատուր Սամվելյանի խոսքով` ՃՈ-ի կողմից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհներին տեղի ունեցող վթարների գերակշիռ մասը վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելու հետևանքով են:

«Հաճախ վերելքի վերջում շրջադարձ կատարելիս, երբ տեսադաշտը սահմանափակ է, վարորդները կատարում են վազանց, ինչի հետևանքով բախվում են հանդիպակաց երթևեկող տրասնպորտային միջոցի հետ»,- ասել է Սամվելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում