Տնտեսություն

Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով

4 րոպեի ընթերցում

Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամուլսարի ոսկու հանքից հանքաքարի դուրս բերումն ու տեղափոխումը«Լիդիան Արմենիա» ընկերությունը կկատարի«Կատերպիլար» ընկերության հանքարդյունաբերական տեխնիկայով: Ներկայում հանքավայրի տարածքում են գտնվում1 էքսկավատոր, 1 բարձիչ և 6 բեռնատար, ևս 3-ը կլինեն շուտով,այդ թվում`մի քանի աջակցող փոքր մեքենաներ: Տեխնիկայի ընդհանուր արժեքը 65 միլիոն դոլար է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանքարդյունաբերական տեխնիկայի հավաքման կայանատեղի այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում սարքավորումները ներկայացրեց«Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատու Պիտեր Նելը:«Հանքարդյունաբերության մեջ առաջին երկուսը կիրառվում են միասին, դրանք հանքաքարը լցնում են բեռնատարների մեջ: Առաջին 3 տարվա համար նշածս տեխնիկանլիովին բավարար կլինի աշխատանքը կատարելու համար»,-ասաց Պիտեր Նելը: Նա նշեց, որ տեխնիկան ներմուծվել է ԱՄՆ-ից և Գերմանիայից մաս-մաս, իսկ տարածաշրջանում «Կատերպիլար»-ի ներկայացուցիչ «Zeppelin» ընկերությունն օգնում է տեղում հավաքել մեքենաները:

Բացի այդ` «Լիդիան Արմենիա»-ն ձեռք է բերել սիմուլյատոր, որի վրա գերմեքենաների ապագա վարորդները կսովորեն վարել, այնուհետև` կնստեն դրանց ղեկին: «Սիմուլյատորն իրական պայմաններ է ստեղծելու մեքենան վարողի համար, սկզբից կսովորեն սիմուլյատորի վրա, ապա կվարեն իրականում: Այս մեքենաները վարելու համար հատուկ լիցենզիա է անհրաժեշտ, որը հնարավոր է օգտագործել աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերական ոլորտում: Լիցենզիայի արժեքը 20 հազար դոլար է»,-նշեց ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատուն:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով` սա պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է, որը կնքել է «Zeppelin»-ը միանգամից այդչափ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: «Ձեռք ենք բերել նաև փոխակրիչը, ջարդիչը, ֆաբրիկան, որը ճանապարհին է, բայց հիմնական հանգույցներն արդեն Հայաստանում են, շինարարության փուլում»,-ասաց Հայկ Ալոյանը:

Մեքենաները դեռևս չեն գործարկվել: Ընկերությունում սպասում են հրդեհի կանխարգելման համակարգին, որը պետք է ներդրվի բոլոր մեքենաներում հնարավոր հրդեհի դեպքում վտանգավոր իրավիճակը չեզոքացնելու համար: Հանքի փակումից հետո տեխնիկան նախատեսում են վաճառել:

Lydian International Limitedընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում,գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝ Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն է:Ամուլսարի հանքի2018թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի370մլն ԱՄՆ դոլար:Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ ստեղծվել էմոտ1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290-ը Ջերմուկից, 44-ը Գորայքից, 114-ը Գնդեվազից և 25-ը Սարավանից: Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետոապահովել700մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման10տարվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում