Էմին Երիցյանը ՏԻՄ ընտրություններին բնակչության մասնակցության մակարդակը բավարար չի համարում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համայնքների խոշորացման գործընթացում և տեղական մակարդակով ընտրական համակարգում ռեֆորմների կարիք կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Մասնագետի պնդմամբ՝ ընտրություններին բնակչության մասնակցության ակտիվությունը բավարար չէ։ Նրա գնահատմամբ, ընտրողների մասնակցությունը ցածր է, ինչը տարեցտարի երևացող միտում է։

«Պասիվության պատճառները տարբեր են, օրինակ՝ քաղաքական կուսակցությունները բավականին պասիվ են։ Մեկ այլ պատճառ է նաև համայնքների խոշորացման և ընտրական համակարգի խնդիրը։ Այս ընտրությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ խոշորացման գործընթացում և տեղական մակարդակով ընտրական համակարգում ռեֆորմների կարիք կա։ Խոշորացման պրակտիկան դրա հետ անհամատեղելի է»,- նշեց Երիցյանը։

Ընտրություններին մարդկանց պասիվությունը հիմնականում եղել է այնտեղ, որտեղ միայն համայնքի ղեկավար են ընտրել։ Այնտեղ, որտեղ ընտրել են նաև ավագանի՝ մասնակցությունն ավելի բարձր է եղել։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 69 համայնքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ